Մշակութային10:11, 16 Ապրիլ 2013
Ստամբուլի հայկական երգչախումբը 310 տարեկան է

Այս տարի Ստամբուլում գտնվող Սամաթիայի հայկական եկեղեցու երգչախումբը նշում է
պաշտոնական հիմնադրման 310 ամյակը:
Այս առիթով ապրիլի 20-ին և 27-ին Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնում
երգչախումբը համերգներով հանդես կգա:
Ըստ թուրքական «Փոստա» լրատվական կայքի` Սուլթան Ֆաթիհ Մեհմեթը, Ստամբուլը
զավթելուց հետո, երկրի տարբեր շրջաններից այնտեղ է համախմբել հայ արվեստագետներին:
Նրանց թվում 1461 թվականին Ստամբուլ է տեղափոխվել նաև Բուրսայում գտնվող հայ հոգևոր
առաջնորդ Հովակիմը, որը և նշանակվել է պատրիարք: Իսկ Սամաթիայում գտնվող Ա Սբ Գևորգ
եկեղեցին առաջին հայկական պատրիարքարանն է դառնում: 1461թից սկսած եկեղեցում
սկսում է գործել հայկական երգչախումբը : Միայն, թե պաշտոնական փաստաթղթերում որպես
Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախբի հիմնադրման տարի նշվում է 1703թվականը: Սա
Օսմանյան կայսրության պատմության մեջ եղել է առաջին հոգևոր երաժշտության երգչախումբը: Սարգիս Թաշչյանի ղեկավարած
երգչախումբը նախապես 80 անդամ է ունեցել: Ստամբուլի հայկական համայնքի կյանքում
կարևոր դեր խաղացած երգչախմբի հիման վրա
1938 թվականին հիմնվում է Սահակյան երգչախումբը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |