Հասարակական14:08, 16 Ապրիլ 2013
Մելիսա Բոզ. « Թուրքիայում դեռևս կան արգելքի տակ պահվող արխիվներ 1915-ի մասին »

Եվրոպային ուսանողների ֆորումը (AEGEE) Անկարայի իր մասնաճյուղի միջոցով
Միջին արևելքի տեխնիկական համալսարանում կազմակերպել է «Խաղաղության գործընթացը
և հայերը» խորագրով քննարկում:
Ինչպես հայտնում է թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը, քննարկումներին ներկա
են եղել Դիարբեքիրի պատգամավորը, ստամբուլահայ հայտնի լրագրող Հայոկ Բաղդատը,
Թուրքիայի պետական հեռուստաընկերության հայկական բաժնի ղեկավար Մելիսա Բոզը և
ուրիշներ:
Առաջինը ելույթով հանդես է եկել Մելիսա Բոզը, ով իր խոսքի սկզբում ընդգծել է
այն հանգամանաքի կարևորությունը, որ եթե իսկապես խաղաղության գործընթաց կա, ուրեմն
հայ բառը Թուրքիայում չպետք է հասկացվի իբրև վիրավորանք:
«1915-ի մասին խոսելիս` «ես չեմ արել» վարքագիծ ցուցաբերելուց առաջ մենք պետք
է հասկանանք, թե 1915-ը ինչ պատմություն է: Դրա համար պետք է բացվեն արխիվները:
Թուրքիայում դեռևս կան արգելքի տակ պահվող արխիվներ: Քանի դեռ դրանք փակի տակ են,
չեմ կարծում թե խաղաղության գործընթաց կա»:
Հայկո Բաղդատն էլ իր հերթին նշել է, որ ներկայիս Թուրքիայի տարածքներում հին
չորս ժողովրդից երեքն այսօր գրեթե չկան` հայերը, հույները և ասորիները:
«Այս հողերի վաղնջական ժողովուրդներին ոչնչացնելու, այսչափ հայհոյելու և նրանց
հանդեպ թշնամություն սերմանելու մշակույթի մեջ մենք ինչպես ենք հաջողացնելու ապրել,
վստահեցնում եմ` չենք հաջողի»,- ասել է Հայոկ Բաղդատը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |