Տարածաշրջան08:21, 15 Ապրիլ 2013
Օջալանի վերջին ուղերձը

Թուրքական
«Մարաստահաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ «Խաղաղություն և զարգացում կուսակցության»
պատգամավորներ Փերվին Բուլդանը և Սըրը
Սուրեյա Օնդերը մասնակցել են կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակում
կազմակերպված մամուլի ասուլիսին, որի ժամանակ պատմել են «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ 1,5 ժամ տևած հանդիպման մասին:
«Խաղաղություն և զարգացում կուսակցության» պատգամավոր Սըրը Սուրեյա Օնդերը
տեղեկացրել է որ Քանդիլի նամակը հասցվել է Աբդուլլահ Օջալանին: «Նամակը քննելուց հետո մի քանի օրվա մեջ գնահատական կտա», - ասել է նա:
Օնդերը ընթերցել է այս առումով Օջալանի հղած ուղերձը, որում մասնավորապես ասվում
է.
«Հարգարժան Թուրքիայի ժողովուրդ, խաղաղության և ժողովրդավարության լուծման
գործընթացը, որը մենք ապրում ենք, շարունակվում է իր ամբողջ զգայունությամբ
հանդերձ: Ինչպես զինադադարի պահպանման, այնպես էլ
նահանջի գործընթացի իրականացման համար ինտենսիվորեն աշխատում եմ: Կարող եմ
ասել, որ եկող փուլերում ավելի հուսադրող կետում կլինենք: Այս համատեքստում մեր
կատարած աշխատանքը մի քանի օրվա մեջ Թուրքիայի ժողովրդին կներկայացնեմ: Այս
ժողովրդավարական գործընթացում իր լուման ներդրած յուրաքանչյուրին իմ անսահման
շնորհակալությունն եմ հայտնում , ինչպես նաև ժողովրդավարական և արդարացի
խաղաղության հանդեպ ունեցած իմ հավատով ողջունում եմ բոլորին»:
Հիշեցնենք, որ Քանդիլի քրդերը (Հյս. Իրաք) նամակ էին ուղարկել Օջալանին, նշելով,
որ նահանջը պետք է կատարվի օրենսդրական
հիմունքներով, որով թուրքական պետությունը կկատարի իր վրա դրված
պարտականությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |