Տարածաշրջան07:57, 13 Ապրիլ 2013
ԱՄՆ գեներալ. Թուրիքան չի կարող պաշտպանվել Սիրիայից

Գեներալ Ֆիլիպ Բրիդլովը, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից նեկարկայացվել
է որպես ՆԱՏՈ դաշնակից զինված ուժերի բարձրագույն հրամանատարի թեկնածու, Թուրքիայում տեղակաված “Patriot” հակաօդային
համակարգերի հետ կապված հետաքրքիր
հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական «Հաբեր աքթուել» լրատվական կայքի տեղեկացմամբ` Բրեդլովը մասնավորապես ասել է, որ
Սիրիայի հարձակման դեպքում “Patriot” համակարգերը Թուրքիային չեն կարողանա
պաշտպանել:
Գեներալ Բրեդլովը, Սենատին ներկայացրած գրավոր բացատրագրում նշել է. «Թուրքիայում
գտնվող “Patriot” համակարգերը կարող են
օգտագործվել որպես ուժի ցուցադրում: Սակայն հրթիռների հեռահարությունը սահմանափակ
է: Ավելին, Սիրիայի ուղղորդված հարձակումների դեպքում Թուրքիայի օդային տարածքը
չեն կարողանա պաշտպանել»:
ԱՄՆ հրամանատարը հայտնել է նաև, որ աջակցում է սիրիացի ընդդմադիրենրին
ռազմամթերքով օգնելու առաջարկին: Եթե ԱՄՆ Սենատի հաստատի Բրեդլովի թեկնածությունը, ապա նա Ջեյմս
Սթավիրդիսի փոխարեն կստանձնի ՆԱՏՈ դաշնակից ուժերի հրամանատարութունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խնդրանքով ԱՄՆ-ից,
Հոլանդիայից և Գերմանիայից բերված “Patriot” համակարգերը տեղադրվել են սահմանային
տարածքներում` Թուրքիային Սիրիայի հավանական հարձակումից պաշտպանելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |