Տարածաշրջան19:51, 12 Ապրիլ 2013
Թուրքիա. ևս մեկ կրանական արարողություն կանցկացվի նաև քրդերենով

Թուրքիայի փոխվարչապետ
Բեքիր Բոզդաղը պատասխանել է Թուրքիայում գործող Քրդական Խաղաղություն և
ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Ալթան Թանի գրավոր առաջարկությանը`
կապված կրոնական արարողություններում քրդերեն լեզվի կիրառման հետ:
Փոխվարչապետը հայտնել է,
որ սալայի ժամանակ, որը կատարվում է
ուրբաթօրյա հութբեից կամ նամազից առաջ,
մահմեդականներին աղոթքի կոչելու և մահացածների մասին հայտարարելու համար, կարող է
կիրառվել քրդերեն լեզուն:
Ինչպես հայտնում է
Թուրքական «Էն Թի Վի» լրատվականը, փոխվարչապետն
ասել է, որ այդ մասին դեռևս 2007 թվականին
կրոնական գործերի նախարարությունը շրջաբերական էր տարածել:
Բեքիր Բոզդաղը շեշտելով
որ կրոնական գործերի նախարարությունը դուրս է ամեն տեսակի քաղաքական հայացքներից ասել է. «Մահացածների
մասին հայտարարությունները պատք է կատարվի տվյալ տարածաշրջանում ապրող բնակչության
մեջ խոսվող լեզվով: Դա ևս մի քայլ է, որը կնպաստի մեր հայրենակիցնեի մեջ
համերաշխության ու եղբայրության մթնոլորտի
ստեղծմանը»:
Նշենք, որ վերջերս էլ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թույլ էր տվել մզկիթներում քրդերեն
լեզվով հութբե (ուրբաթօրյա աղոթք) և քարոզ կարդալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |