• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
02 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 01:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:24, 12 Ապրիլ 2013

«Radikal»-ը պատասխանել է «հայի խելքն ինձ պետք չի» խոսքերի հեղինակին

«Radikal»-ը պատասխանել է «հայի խելքն ինձ պետք չի» խոսքերի հեղինակին

Ինչպես հայտնի է, քրդական խնդրի լուծման գործընթացին աջակցելու նպատակով թուրքական կառավարության նախաձեռնությամբ ձևավորվել էր մտավորականների հանձնախումբ` բաղկացած 63 անդամից: Արդեն զանազան գնահատականներ են հնչել հանձնախմբի տարբեր անդամների վերաբերյալ:

Թուրքական «Ռադիքալ» օրաթերթում տեղ գտած հրապարակման համաձայն` ուշագրավ է հատկապես ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության) (ԱՇԿ-AKP) պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութի հնչեցրած գնահատականները, որոնք վերաբերում են Թուրքայի քաղաքացի հանդիսացող հայերին:

Հիշեցնենք, որ Դուրանն իրեն թույլ էր տվել հրապարակայնորեն նման արտահայտություն անել. «Հանձնախմբի անդամների ցանկում հայ կա: Մտավորական մարդ է, մեռնեմ նրա խելքին: Բայց ինձ հայի խելքը պետք չէ: Թուրք  ազգի համար հայ մարդն ի՞նչ կարող է մտածել: Թուրքիայում հայ քաղաքացիեր ունենք, նրանց սիրում և հարգում եմ: Բայց դե դեռ երեկ պետությանը դեմ եղած, թուրք ազգի հանդեպ վրեժխնդրությամբ լցված մարդկանց այսօր որպես մտավորական ներառել են ցանկում»:

«Ռադիքալ»-ի ազգությամբ հայ սյունակագիր Հեկտոր Վարդանյանը թուրք պատգամավորի այս խոսքերին վերլուծական անդրադարձ է կատարել: Նշվում է, որ վերոնշյալ խոսքերը լուրջ ռիսկ են պարունակում և լի են ատելությամբ, կամ էլ , խոսքերի հեղինակը չի գիտակցում, որ ինքը պատգամավոր է, քանի որ Սահմանադրության 80-րդ հոդվածում ամրագրված է. «Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) անդամները ներկայացնում են ոչ միայն իրենց առաջադրված շրջանը կամ իրենց ընտրողներին, այլ ամբողջ թուրք ժողովրդին»:

«Մի մարդ,- ընդգծում է հոդվածագիրը,- ում մտքում ռասիստական գաղափարեր են, իր արտայահայտություններով կարող է քայքայիչ ազդեցություն  ունենալ: Նույնիսկ պատգամավորՆ իր խոսքի մեջ ինքն իրեն հակասում է:  Ի՞նչպես կարող մի մարդ ասել, որ իրեն պետք չի հայի խելքը, կամ հայ մարդը ի°նչ կարող է մտածել թուրք ազգի մասին, ու այդ ամենից հետո ասել, թե սիրում և հարգում է Թուրքիայի հայ քաղաքացիներին»:

«Ռադիքալ»-ի սյունակագիրը հիշեցնում է պարոն պատգամավորին, որ Օսմանյան կայսրության առաջին սահմանադրության տակ դրված է հայերի ստորագրությունը և անատոլիական հողերում սահմանադրական իրավունքի ամենահին փորձ ունեցողը հայ ժողովուրդն է: Այդ  ժամանակաշրջանի հայ մտավորականներից էին  Նահապետ Ռուսինյանը, Նիկողայոս Բալյանը, Սերովբե Վիչենյանը և Գրիգոր Օտյանը: Նրանց ջանքերով էլ կազմվեց և հռչակվեց 5 գլխից և 99 հոդվածից կազմված հայոց սահմանադրությունը, որը 1862թ. որպես ազգային փոքրամանսություն  հանդիսացող հայերի կանոնագիրք, օրենքի ուժ ստացավ: Այն կոչված էր կարգավորել հայության ինքնակազմակերպման հարցերը և հարաբերություններն Օսմանյան կայսրության հետ:

Պարբերականը, քննադատելով պատգամավորին անվահել թուրք օրենսդիրի նման պահվածքը, հիշեցնում է պատմաբան Հանս-Լուկասի դիտարկումն այն մասին, հայերը, հույները և այլք անբաժանելի մասն են կազմում Թուրքիայի պատմության, ինչպես հրեաները` Գերմանիայի:

«Իսկ հորինված պատմության մեջ խրվել մնալն այլ բան չէ, եթե ոչ դժբախտություն»,- եզրափակում է հոդվածագիրը` իր խոսքն ուղղելով «դժբախտ» պատգամավորին:

Ermenihaber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը
14:43, 01 հուլ
Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Սոցհարցում․ «Ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին»
14:17, 01 հուլ
Սոցհարցում․ «Ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին»

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար
13:30, 27 հուն
Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ (Տեսանյութ)
Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ (Տեսանյութ)

Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։

Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ
Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։

Սոցհարցում․ «Ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին»
Սոցհարցում․ «Ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին»

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը հասնում է 30 մլրդ դոլարի
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը հասնում է 30 մլրդ դոլարի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։

Թուրքիայի նախագահը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ
Թուրքիայի նախագահը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ

Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}