Տարածաշրջան07:55, 11 Ապրիլ 2013
Թուրք պրոֆեսոր. «Օջալանը ազատ կարձակվի 2015-ին»

Գազի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Ումիթ Օզդաղն
Իմրալը կղզում բանտարկված քրդերի առաջնորդ. ««Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումը հնարավոր է
համարել 2015 թվականին:
Այս մասին, ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության, Օզդաղը հայտնել է «Անթալիայի արդյունաբերողների և գործարարների միության» (ԱԱԳՄ-ANSİAD) 7-րդ ժողովի ժամանակ ունեցած ելույթում:
Պրոֆեսորը նշել է, որ թուրքական իշխանությունները, բանակցելով «ՔԲԿ»-ի հետ, պատրաստվում են էական զիջման գնալ: Ու այդ զիջումը սահուն կերպով կատարելու համար ուղեկցվում է հոգեբանական օպերացիայով: Ըստ պրոֆեսորի` քրդական հարցի լուծման ուղիների որոնման համար ստեղծված «մտավորականների հանձնաժողովը» հանձնարարություն ունի իրագործել հենց այդ հոգաբանական օպերացիան:
«Անխուսափելի է Թուրքիայում ճեղքի առաջացումը: Օջալանի և ՔԲԿ-ի հետ տարվող բանակցությունների ամենակարևոր կետը և գլխավոր զիջումը սա է լինելու. Թուրքիան դառնալու է նախագահական համակարգով կառավարվող դաշնային պետություն: Դրա ժամանակը ոչ թե 2023, այլ 2015 թվականն է լինելու, քանի որ Օջալանաին այդ ժամանակ են ազատ արձակելու: Արդյունքում Թուրքիան երկու ղեկավար կունենա, առաջինը` Էրդողանը, երկրորդն էլ կոնկրետ տարածաշրջանի ղեկավար` Օջալանը»,- եզրակացրել է թուրք պրոֆեսորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |