Տարածաշրջան10:05, 10 Ապրիլ 2013
Քուրդ ղեկավարները չեն վստահում Թուրքիային

Քուրդիստանի համայնքների միության
ղեկավար խորհրդի նախագահ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ Թուրքիայի
իշխանությունները փոխել են իրենց վերաբերմունքը և սկսել են ասել, որ նահանջելու
համար օրենսդրական անհրաժեծտություն չկա և պահանջում են անմիջապես վայր դնել
զենքերը, սակայն բանակցությունների ընթացքում քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի
հետ պայամանվորվածությունները այդպիսին չեն եղել:
Քարայըլանը
մասնավորապես ասել է.
«Գործընթացը 3 կետից է բաղկացած. Նախ զինադադար
և զինյալների նահանջ, ապա սահամանադրական բարեփոխումներ, հետո նոր զինաթափում:
Իրականում, երբ սահամանդրորեն ամրապնդվի ժողովուրդների հավասար իրավունքները, երբ
քուրդ ազգը իր լեզվով կարողանա խոսել և իրեն ղեկավարել, ապա զենքի կարիք անգամ չի
լինի:
Անհրաժեշտ է, որ Թուրքիայի ղեկավարությունը զինյալների երկրից դուրս գալու օրինականացման հարցում մի որոշում ընդունի: Արդեն 9-րդ անգամ է, որ զինադադար է հայարարվում: 1999 թվականին մեր բոլոր ուժերը դուրս հանեցինք Թուրքիայի սահմանից, սակայն, ցավոք, Թուրքիան մեր բոլոր ջանքերին դրական պատասխան չտվեց: 20 տարուց ավել է, ինչ քրդական հարցի երկխոսությամբ քաղաքական լուծման կոչ ենք անում, սակայն մինչև այսօր Թուրքիան կառուցողական չի եղել: Այս անգամ ցանկանում ենք մեր նախորդ փորձերից դասեր քաղել և նախապատրասել մեր յուրաքանչյուր քայլ: Ինչեպես օրինակ 1999 թվականին, երբ նահանջելու որոշում կայացվեց, Թուրքիայի ղեկավարությունը հարյուրավոր նահանջող ՔԲԿ-ականների սպանեց, մի մասին էլ ձերբակալեց: Այժմ սկսել ենք կասկածել, որ Թուրքիայի իշխանությունը հարցի լուծման վերաբերյալ լուրջ է տրամադրված:Մեր կարծիքը կարծես թե կիսում է նաև ղեկավարության կողմից Օջալանի հետ բանակցությունների համար նշանակված հանձնաժողովը:
Մենք կկատարենք Օջալանի նամակի պահանջները, քանի որ դա մեզ համար էլ
նոր բացվող դուռ է և ռազմավարական
նշանակություն ունեցող նախագիծ: Սակայն Թուրքիայի մակերեսային վերաբերմունքը կասկած
է հարուցում: Մենք չենք ասում, թե չենք նահանջի: Միայն ասում ենք, որ անհարժեշտ է
նահանջելու վերաբերյալ օրենսդրական կարգավորում և կառավարության կողմից իրեն բաժին
ընկած պարտավորությունների իրականցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |