Հասարակական06:56, 10 Ապրիլ 2013
Թուրքիայի միակ հայկական գյուղը զարգացնում են կանայք

Ըստ թուրքական «Հյուրիյեթ» լրատվական կայքի` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի տնտեսական կյանքը աշխուժացնում են կանայք: Գյուղի 5 կանանց կողմից հիմնվել է «Վաքըֆլը գյուղի արհմիության կանանց թև» կազմակերպությունը,
որտեղ աշխատում է 27 կին:
Այս կանայք տնային պայմաններում
պատրաստում են մուրաբա, օճառ, հյութ, դափնու յուղ, նռան հյութ, տեսակի օշարակներ
ու վաճառում գյուղի
եկեղեցու բակում, Ստամբուլի Քուրթուլուշ
թաղամասում գտնվող փոքրիկ կրպակներում:
Վաճառքից ստացված եկամուտի 80%ը
պատկանում է արտադրողին իսկ 20%-ը` արհմիությանը: Ըստ
աղբյուրի` զբոսաշրջության համար ակտիվ
շրջանում` ապրիլ- մայիս ամիսներին , արհմիության
արտադրող ամեն մի կնոջ
եկամուտը կարող է հասնել
մինչև 1000 թուրքական լիրայի (մոտ 235.000 դրամ):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |