Մշակութային12:50, 09 Ապրիլ 2013
Թուրքերը մեծարում են հայ ճարտարապետին` առանց նշելու նրա ազգությունը

Թուրքիայի Կայսերի նահանգի Մելիքգազի շրջանի
Աղըրնաս ավանում նշվել է Օսմանյան կայսրության նշանավոր հայազգի ճարտարապետ Սինանի
հիշատակը: Կազմակերպված միջոցառմանը մասնակցել են փոխնահանգապետը, փոխքաղաքապետը,
«Էրջիյես» համալսարանի ռեկտորը և մի շարք այլ կուսակցական ու հասարակական
գործիչներ: Մասնակցել են նաև դպրոցականներ, ուսանողներ, որոնք կարդացել են
ճարտարապետ Սինանի մասին գրած իրենց շարադրությունները, ներկայացրել նրա
կենսագրությունը:
Կայսերիի փոխնահանգապետ Իբրահիմ Չոմաքթեքինը ևս հանդես է եկել ելույթով: Սինանի ճարտարապետական տաղանդի մասին հիացմունք հայտնելուց հետո ոչ նահանգապետը, ոչ մյուս ներկաները չեն նշել նրա հայկական ծագման մասին: Սկսյալ 2011 թվականից ամեն տարի այս օրը կազմակերպվում է միջոցառում` ի հիշատակ ճարտարապետ Սինանի: Այնուհետև այց է կատարվել Սինանի ծննդավայր, այն տունը որտեղ նա ծնվել-մեծացել է, կազմակերպվել է ցուցահանդես, որոշ ուսանողների հանձնվել են Սինանի անվան մրցանակներ:
Ոչ ոք այդպես էլ չի նշել նախկին օսմանցիների ու ներկայիս թուրքերի պարծանք հանդիսացող ճարտարապետի հայկական ծագման մասին: Մինչդեռ պետք է նշել, որ Սինանը ծնվել է այն բնակավայրում, որի բնակչությունը բացառապես հայերից է բաղկացած եղել: Սուլթան Սելիմ Ահեղի օրոք կատարված մանկահավաքի (դևշիրմե) ժամանակ Սինանը ևս հավաքագրվել է: Ընդունվել է զինվորական դպրոց, հետագայում ծառայել ենիչերների զորամասում՝ որպես սակրավոր սպա: Որպես ենիչերի` մասնակցել է սուլթան Քանունիի` դեպի Բելգրադ կատարած առաջին արշավանքին: 1551 թ-ին արժանացել է փաշայի աստիճանի: Որոշ աղբյուրների հավաստմամբ` Սինանը եղել է առաջին հայ փաշան: Հետագայում դարձել է կայսրության գլխավոր ճարտարապետը և մնացել այդ պաշտոնում 40 տարի շարունակ 3 սուլթանների օրոք: Սինանը հեղինակել է բազմաթիվ մզկիթներ, դամբարաններ, կամուրջներ, պալատներ և բաղնիքներ: Սինանին է վերագրվում շուրջ 360 շինություն, որոնցից 81-ը` Թուրքիայում:
Հատկանշական
է թուրքական «Վաթան» օրաթերթի սյունակագիր Սանեմ Ալթանի հոդվածներից մեկում տեղ
գտած հետևյալ հատվածը.
«Հուսով եմ, որ եթե մի օր այս մեծ վարպետի` Սինան ճարտարապետի կյանքին նվիրված որևէ ֆիլմ նկարահանվի, դուք չեք լինի մեկը նրանցից, ովքեր կըմբոստանան ու կասեն` «Նա մուսուլման է ծնվել»:
Մխիթար
Նազարյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |