Տարածաշրջան12:47, 08 Ապրիլ 2013
Քուրդ գրոհայինները դեռ չեն լքում Թուրքիան

Թուրքական լրատվամիջոցները,
վկայակոչելով քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP)
նախագահ Սելահեթթին Դեմիրթաշին, տեղեկացնում են, որ «Քուրդիսատանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամների նահանջի մասին մամուլում տեղ գտած լուրերն
իրականությանը չեն համապատասխանում:
Դեմիրթաշը նշելով, որ ՔԲԿ-ն
անհանգստացած է Թուրքիայի կառավարության կիրառած ոճից, ասել է.«Այս պահի դրությամբ
զինադադար է հայտարարված: Նահանջելու և այն ի կատար ածելու հարցում դեռևս որևէ
որոշում չի կայացվել: Փորձում ենք հասկանալ գործընթացի հետ կապված նրանց (ՔԲԿ-ի) մտահոգությունները: Ի
վերջո բոլոր ռազմական ուժերի տեղակայման հարցերն իրենք են որոշելու: Այս հարցում
կառավարության կողմից պարզ մոտեցման բացակայության, երաշխիքի ապահովման հարցում
անվճռականության պատճառով նրանք մտահոգված են: Մենք այս ամենը հասկանում ենք և
փորձում լուծման ելքեր գտնել, սակայն այս ամենը միայն մեզնով չի սահամանաակվում:
Այս վճռորոշ գործընթացում շատ կարևոր են Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |