Հասարակական11:28, 08 Ապրիլ 2013
Ադրբեջանցի դիվանագետը թուրքական թերթին` «Դուք բոլորդ հայ եք»

Թուրքական «Ռադիքալ» թերթն իր կայքում հրապարակել է հոդված` ադրբեջանցի դիվանագետ Էլսեվեր
Սալմանովի լկտի պահվածքի վերաբերյալ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ադրբեջանի
դեսպանատան աշխատակից, Ադրբեջանցի
դիվանագետ Էլսեվեր Սալմանովն արել է ռասիստական բնույթի սանձարձակ
արտահայտություններ` դրանք հասցեագրելով թերթի,
թերթի աշխատակիցների և մասնավորապես հայերին:
Բանն այն է, որ Անկարայի երաժշտական փառատոնի ծանոթագրական գրքույքներում «Սարը գելին» երգի հայկական ծագման մասին գրությունը դուր չի եկել Սալմանովին: Վերջինս չի կարողացել զսպել իր ատելությունը և ռասիստական բնույթի արտահայտություններ է հնչեցրել: «Ռադիքալ» թերթը ներկայացրել ադրբեջանցի դիվանագետի ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը:
«Սույն թվականի ապրիլի 3-ին և 4-ին նախատեսված էր անցկացնել Անկարայի երաժշտական փառատոնը: Աչքի էի անցկացնում երաժշտական կատարումների մասին տեղեկություններ պարունակող գրքույկը: Այն թերթելիս մարդուն վերջին աստիճան նյարդացնող մի գրառման հանդիպեցի այն մասին, թե «Սարը գելին» երգը իբր հայկական է, այն էլ` գրված մեծատառերով: Այս խնդիրը տարբեր մարդիկ տարբեր ձև կմեկնաբանեն: Այստեղ հարց է առաջանում ինչու՞ թերթը պետք է իրեն այսպիսի փորձության ենթարկի»:
Ադրբեջանցի դիվանագետը եզրակացրել է, որ կամ թերթի աշխատակիցների մեջ կան հայեր, ովքեր դավաճանելով թերթի սկզբունքները առաջնորդվել են ազգային զգացումներով: Կամ էլ «Ռադիքալ»-ը թերթը անձնվեր ծառայություն է մատուցում հայերին: Ազերի դիվանագետն իր գաղափարակիցներին կոչ է արել անպատվել հայերին ու «Ռադիքալ» թերթին:
«Ռադիքալ»-ի սյունակագիր Դենիզ Զեյրեքը Սալմանովին մեղադրել է դիվանագիտական էթիկան խախտելու և ազգային ատելություն հրահրելու մեջ: Նա դիմել է Թուրքիայի արտգործնախարարություն և պահանջել գնահատական տալ ադրբեջանցի դիվանագետի սանձարձակ գործողություններին ու արտաքսել երկրից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |