Մշակութային08:02, 08 Ապրիլ 2013
Թուրքիայի առաջին արևմտահայերեն ձայնասկավառակը

Թուրքիայում առաջին անգամ արևմտահայերենով ձայնասկավառակ է լույս ընծայվել, որը կոչվում
է «Տարիներ հետո»: «Հաբերթուրք» լրատվական
կայքը հարցազրույց է վերցրել ձայնասկավառկում տեղ գտած երգերի բառերի և երաժշտության հեղինակ, հայազգի երգչուհի Էրլին Թոմաօղլուից: Երգչուհին նշել է, որ շատ է ցանկացել հայերենը օգտագործել իր ստեղծագործությունների մեջ և երջանիկ է, որ այն լույս է տեսել հենց Թուրքիայում:
«Հայաստանում արևելահայերենն են օգտագործում, իհարկե, արևմտահայերենով էլ երգեր կան, սակայն դրանք Թուրքիայից չեն՝ կամ Ամերիկայից են գալիս, կամ Լիբանանից»,-պարզաբանել է Թոմաօղլուն: Խոսելով ձայնասկավառակի մասին՝ նա նշել է, որ այն մի առանձնահատկություն ունի. իր մեջ մեկտեղել է Թուրքիայի բոլոր յուրահատկությունները: Ամեն մեկն իրեն հարազատ մի բան կարող է գտնել այնտեղ, քանի որ կան, և դասական, և ժողովրդական, և ազգային երաժշտության տարրեր:
Հարցին, թե արդյոք իրեն այս հողերում օտար զգացել է, հայ
երգչուհին ի պատասխան
ասել է, որ նման օտարություն չզգալու բախտավորություն է ունեցել
և իր հայ լինելը միայն դրական ներգործություն է ունեցել իր երգարվեստի մեջ: Բայց և ընդգծել է, որ իր օրինակը չի նշանակում, թե մյուս
հայերը նույնքան բախտավոր են այդ հարցում:
Վերջում երգչուհին հավելել է, որ ավելի լավ աշխարհի ու երեխաների ավելի լավ ապագայի համար մարդիկ արդեն պետք է ավելի խելացի լինեն: «Իսկապես, ավելի խաղաղ ուղիներ պետք է փորձել գտնել: Մարդիկ երջանիկ լինելու իրավունք ունեն: Եթե անհատները
երջանիկ լինեն, հասարակությունն էլ երջանիկ կլինի»,- եզրափակել է երգչուհին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |