Հասարակական08:11, 06 Ապրիլ 2013
Գիտաժողովում թուրքերին կոչ է արվել Հայոց ցեղապսանության հակաթեզեր պատրաստել

Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի «Գիրեսուն»
համալսարանում գիտաժողով է կազմակերպվել` «Հայերի անհիմն միջազգային պնդումները և ղարաբաղյան
էթնիկ զտումները» խորագրով: Հակահայկական բնույթի գիտաժողովում բացման խոսքով
հանդես է եկել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Այգուն Աթարը:
Վերջինս թուրք գիտնականներին հորդորել է ավելի լավ ուսումնասիրել 1915-ին նախորդած իրադարձությունները, որպեսզի կարողանան Հայոց ցեղասպանության հակաթեզեր ներկայացնել միջազգային հանրությանը:
Գիտաժողովում հնչած ելույթներն առավելապես ուղղված են եղել Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հարցերում հայերին հակադրվելու միտմանը: Մասնակիցների թվում է եղել նաև «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» հորհորջվող կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |