Տարածաշրջան08:41, 06 Ապրիլ 2013
Թուրքերն Արաքս գետի վրա ջրամբար են կառուցելու

Կարսի ջրմուղի պետ Հայաթի Չելենքը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են
հայ-թուրքական սահմանին` Արաքս գետի վրա ջրամբար կառուցել Իգդիրի հովիտը ոռոգման
ջրով ապահովել կարողանալու համար:
Չելենքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Իգդիրը ջրամբար չունեցող Թուրքիայի միակ նահանգն է: Իգդիրի հովտում ոռոգման ջրի պակաս ունի շուրջ 700.000 հեկտար հողատարածք:
Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ 45մ բարձրությամբ ջրամբարը կառուցվելու է Հայաստանի հետ սահմանից 1200մ հեռավորության վրա գտնվող Յուքարը Չըյրըքլը գյուղի մերձակայքում: Նպատակը հաճախակի պատահող երաշտի առաջացրած վտանգները չեզոքացնելն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |