Քաղաքական09:03, 05 Ապրիլ 2013
ԱՄՆ-ի hայերը ցեղասպանության ճանաչման նոր օրինագիծ կներկայացնեն

Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հայկական սփյուքռը Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին ընդառաջ ոճիրի միջազգային ճանաչման համար ջանք չի խնայում: Մասնագետները համակարծիք են, որ հայերը, որոնք լոբբիստական կազմակերպությունների միջոցով ակտիվացրել են իրենց գործունեությունը, մեկ անգամ ևս Հայոց ցեղասպանությունը օրակարգ կմտցնեն:
ԱՄՆ ներկայացուցիչների խորհրդի դեմոկրատ անդամ և ԱՄՆ կոնգրեսի թուրք-ամերիկյան բարեկամության խմբի ներկայացուցիչ Սթիվ Քոհենը, կարևորելով «արաբական գարնան» գործընթացում Թուրքիայի ստանձնած կարևոր դերը, նշել է, թե սպասում է, որ ԱՄՆ-ում հզոր լոբբինգ ունեցող հայկական սփյուռքը ցեղասպանության 100-ամյա տարելիցին նոր օրինագիծով հանդես կգա: Նրա համոզմամբ` դա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա միանշանակ բացասական ազդեցություն կունենա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

14:59, 22 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

14:25, 22 օգոս
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

11:34, 22 օգոս
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |