• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 19:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:38, 03 Ապրիլ 2013

Թուրքիայի դատախազությունը Էրգենեքոնին է մեղադրում Օզալի սպանության մեջ

Թուրքիայի դատախազությունը Էրգենեքոնին է մեղադրում Օզալի սպանության մեջ

Թուրքիայի հանգուցյալ  նախագահ Թուրգութ Օզալի մահվան  դատաքննությունը  վարող դատախազ Քեմալ Չեթինը դիմել էր գլխավոր դատախազություն Էրգենեքոնի գործով կալանավորված գեներալ-լեյտենանտ Լևենթ Էրսյոզին` որպես կասկածյալ հարցաննության կանչելու միջնորդությամբ:

Դատաբժշկական զեկույցում նշված է եղել, որ առկա տվյալները և բացահայտումները չեն հաստատում մահվան պատճառները: Բայցևայնպես դատախազն Էրսյոզին ներկայացված գրավոր ցուցմունքի և դատախազական արձանագրության մեջ նշել է, որ Թուրքիայի 8-րդ նախագահը սպանվել է:

Ցուցմունքի արձանագրության մեջ մասնավորապես գրված է եղել. «Հանգուցյալ նախագահի նշված ամսաթվին նախագահական նստավայրում հիվանդանալու և մահանալու ընթացքում դեպքերի, հիմնական հարցերի ու ցուցմունքների միջև տարբերություններն ակնհայտ են: Կասկած կա, որ նախագահը կազմակերպված հանցագործության զոհ է դարձել»:

Դատախազությունը  ուշադրություն հրավիրելով վկաների ցուցմունքների գործի վերաբերյալ փաստերի առկայությանը, մեղավոր է ճանաչում Էրգենեքոնին, թեև դեռևս հստակ ճշգրտում չկա, թե արդյոք Օզալի մահվան ժամանակ գործել է այդ կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը ծրագրել էր իրականացնել մի շարք սպանություններ Թուրքիայում, այդպիսով երկրում ստեղծել քաոսային իրավիճակ և իրականացնել հեղաշրջում։ Դատավարության ընթացքում պարզվել է, որ այս խմբավորման անդամները նպատակ են ունեցել սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, Ալևիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։


Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
12:37, 25 հուլ
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը
16:24, 24 հուլ
Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները
15:43, 24 հուլ
Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}