• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Մայիս, 2025
Ուրբաթ 10:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:44, 27 Մարտ 2013

Սևակին սպանած թուրք զինվորը դատապարտվել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման

Սևակին սպանած թուրք զինվորը դատապարտվել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման

Թուրքական «Յենիշաֆաք» թերթը տեղեկացնում  է, որ  Դիարբեքիրի ռազմական դատարանը կայացրել է հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատավճիռը: Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորմասում զինծառայությունը ժամանակ Սևակը 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սպանվել էր զինծառայակից թուրք զինվորի`  Քըվանչ Աղաօղլույի կողմից:

Զինվորական դատախազը,  մարդասպանի դեմ առաջադրելով չկանխամտածված սպանության մեղադրանք, նրա համար դատարանից պահանջել էր 2-6 տարվա պատժաչափով ազատազրկում, իսկ զինջոկի հրամանատարը` ենթասպա Սադրեթին Էրսոզը, մեղադրվել է ցուցաբերած անփութության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Նրա համար դատարանից պահանջվել է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում:

Գործը քննող Դիարբեքիրի զինդատարանը մարդասպան Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման: Իսկ Սադրեթին Էրսոզը դատապարտվել է 5 ամսվա պայմանական ազատազրկման:

Թուրքական պարբերականն ուշադրություն է հրավիրում «Նոր զարթոնք» նախաձեռնության հայտարարությանը, որում մասնավորապես, ասված է.
«Հայի սպանությունը հենց ապրիլի 24-ին առնվազն տարօրինակ է: Անհրաժետ է, որ այս տարօրինակ գործը քննության առնվի արդար դատարանի կողմից»:

Նշենք, որ Սևակի ընտանիքը սպանության դժբախտ պատահաբար  լինելու վարկածին չի հավատում։    Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, բազմիցս հայտարարել է, որ իր որդու սպանությունը դժբախտ պատահար որակելն ամոթ է:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՔԲԿ-ի ինքնալուծարումը Թուրքիայի իշխող կուսակցությանը ձայներ է բերում
16:04, 15 մայ
ՔԲԿ-ի ինքնալուծարումը Թուրքիայի իշխող կուսակցությանը ձայներ է բերում

Մայիսի 10-ից 14-ն անցկացված սոցհարցման արդյունքներով՝ ԱԶԿ-ն առաջ է անցել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունից»:

Թուրքիայի համալսարաններից մեկում բողոքի ակցիա է տեղի ունեցել
11:35, 15 մայ
Թուրքիայի համալսարաններից մեկում բողոքի ակցիա է տեղի ունեցել

Ուսանողները բողոքել են աստվածաբան Նուրեդդին Յըլդըզի դեմ, ով նշել է, որ շարիաթում ամուսնության վերաբերյալ չկա տարիքային սահմանափակում։

Թուրք պրոֆեսորը Թուրքիայում ծնելիության մակարդակի անկումը կապում է աղքատության հետ
13:24, 14 մայ
Թուրք պրոֆեսորը Թուրքիայում ծնելիության մակարդակի անկումը կապում է աղքատության հետ

Այշե Աքըն. «Պետության առաջադրանքն է աշխատել ոչ թե կանանց մարմնի, այլև տնտեսական խնդիրների լուծման վրա»:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հնդիկ գործիչ. «Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերություն գործի Հնդկաստանում»
Հնդիկ գործիչ. «Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերություն գործի Հնդկաստանում»

Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։

Էրդողանը Պակիստանի վարչապետին. «Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին»
Էրդողանը Պակիստանի վարչապետին. «Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին»

Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:

Թուրքիայի նախագահը խոսել է PKK-ի զինաթափման և դրա հետևանքների մասին
Թուրքիայի նախագահը խոսել է PKK-ի զինաթափման և դրա հետևանքների մասին

Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:

Պուտինն ու Զելենսկին չեն մեկնի Ստամբուլ
Պուտինն ու Զելենսկին չեն մեկնի Ստամբուլ

Հայտնի են խաղաղության շուրջ մայիսի 15-ին կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների կազմերը:

ԱՄՆ-ն Թուրքիային ավելի քան 300 մլն դոլարի զենք-զինամթերք կվաճառի
ԱՄՆ-ն Թուրքիային ավելի քան 300 մլն դոլարի զենք-զինամթերք կվաճառի

ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}