Մշակութային11:14, 27 Մարտ 2013
Սեբաստիայի հայկական եկեղեցին նախկինում եղել է բանտ, կինոսրահ, ապա պահեստ

Թուրքիայի Սվաս (Սեբաստիա) նահանգում զբոսաշրջության զարգացմանն աջակցելու
նպատակով իշխանությունները որոշել են վերանորոգել հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին
եկեղեցին, որը գտնվում է Գյուրուն քաղաքի
Փընարօնյու թաղամասում: Գյուրունի քաղաքապետ Մեհմեդ Աքթաշը հանրությանը պարզորոշ
ասել է, որ իրենք պատմամշակութային կոթողները վերականգնում են, որպեսզի զարգացնեն
զբոսաշրջությունը: Ժամանակին այդ եկեղեցին օգտագործվել է նախ որպես բանտ, ապա`
կինոսրահ, այնուհետև` պահեստ:
Մեհմեդ Աքթաշը հաղորդում է, որ շրջակայքի բարեկարգման, վերաձևավորման և չափագրման աշխատաքների վերաբերյալ նախագծերը վավերացվել է Սվասի մշակութային ժառանգության պահպահման նահանգային կառույցի կողմից: Ըստ Աքթաշի` վերականգնողական աշխատանքներով զբաղվող հանձախումբը համագործակցելու է մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Սվասի նահանգապետարանի հետ: Եկեղեցու վերականգնումից հետո նախատեսվում է այն վերածել քաղաքային թանգարանի և առաջացնել հանրային հետաքրքություն: Եկեղեցուն հարակից լեռնաքարանձավային վայրերը ևս բարեկարգվելու են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |