Տարածաշրջան10:03, 06 Մարտ 2013
Սիրիան դատի է տվել Թուրքիային

Թուրքական «Փոսթա» թերթը, հղում
անելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին մոտ
կանգնած «Էլ Վաթան» թերթին, գրում է,
որ Սիրիայի արդյունաբերական պալատների
միությունը եվրոպական երկրներից մեկում ահաբեկիչներին աջակցելու և գործարանների կողոպուտի մեղադրանքով դատի է տվել Թուրքիային: Սակայն, նշված չէ, թե եվրոպական որ երկրի դատարանին է ներկայացվել
հայցը:
Սիրիայի արդյունաբերական պալատների միության նախագահ Ֆարիս Էլ- Շահեբին
վերոնշյալ թերթին տված հարցազրույցում, ասել է, որ դա քաղաքական հայացքներից անկախ,
իրավունքների վերականգնմանն ուղղված հայց է: Սահեբիի խոսքերով` Սիրիայի
արդյունաբերական պալատների միությունը Թուրքիայի վարչապետ Էրդողանին մեղադրում է
Հալեպի նահանգի գործարանների դետալները Թուրքիա տեղափոխելու մեջ մասնակցություն
ունենալու և զինյալ խմբերին աջակցելու մեջ:
Ըստ աղբյուրի` դեռ հունվար ամսին Սիրիայի արտաքին գործերի նախարարության՝
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում մասնավորապես նշվում է, որ Հալեպ
քաղաքում շուրջ 1000 գործարան Թուրքիայի կառավարության իմացությամբ և
թողտվությամբ կողոպտվել է , իսկ ապրանքները Թուրքիա են տեղափոխվել: Նամակում նշվել
է նաև, որ այդ ամենը Սիրիայի ժողովրդի ունեցվածքին ուղղված ոտնձգություն է և կոչ է
արվել Թուրքիա տեղափոխված գողոնը վերադարձնել
տերերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |