Հասարակական13:39, 05 Մարտ 2013
Ստամբուլի հայուհիների վրա հարձակվողը տառապում է շիզոֆրենիայով

Պարզվել է, որ Ստամբուլի Սամաթիա
թաղամասում վերջին ամիսներին տարեց հայուհիների վրա պարբերաբար հարձակումներ
կատարելու մեջ կասկածվող անձը տառապում է շիզոֆրենիայով:
Ինչպես ավելի վաղ
տեղեկացրել էինք,Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին ամիսներին տարեց հայուհիների
վրա պարբերաբար հարձակումներ կատարելու մեջ կասկածվող անձը երեկ ձերբակալվել էր: Թուրքական
մամուլում նշվում է, որ կասկածյալը հայազգի 38-ամյա Մուրադ Ն-ն է: Հանցագործության վայրում զոհի պայուսակից
գտնված մի ծրարի վրա եղել են Մուրադ Ն-ի արյան հետքերը: Սա համարվում է Մուրադ Ն-ին
այդ
հանցագործությունների մասով մեղադրանք
առաջադրելու ամենակարևոր հիմքը:
Ըստ թուրքական «Բուգյուն» (Bugun) օրաթերթի` այսօր անցկացված բժշկական ստուգման արդյունքում պարզվել է, որ Մուրադ Ն.-ն ունի հոգեկան խնդիրներ: Նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա:
Հիշեցնենք, որ միայն վերջին
ամիսներին Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ
ստացել 4 հայ կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր
սեփական բնակարանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |