Հասարակական09:22, 05 Մարտ 2013
Նոր զարգացումներ Սամաթիայում

Ինչպես
ավելի վաղ տեղեկացրել էինք
Ստամբուլի
Սամաթիա
թաղամասում վերջին ամիսներին տարեց հայուհիների վրա պարբերաբար հարձակումներ կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է: Թուրքական մամուլում հայտնված լուրերում նշվում է, որ կասկածյալը 38-ամյա Մուրադ Ն.-ն, ով արմատներով հայ է:
Թուրքական «Աքշամ»(Aksam) պարբերականի տեղեկացմամբ, երբ Մուրաթ Ն.-ին նստեցրել են
ոստիկանական մեքենա, նա արտասվել է ու խոստավանել իր մեղքը: Պատմել է, որ
սպանել է 84-ամյա Մարիցա Քյուչյուքին և վերջինիս
տնից գողացած զարդերն էլ վաճառել է: Սակայն, աղբյուրը
նաև տեղեկացնում է, որ երբ Մուրաթ Ն.-ին
տեղափոխել են ոստիկանական բաժանմունք,
այնտեղ նա դեպքերի վերաբերյալ իր ցուցմունքում հերքել է իր մեղքը` ասելով «նման
բան չեմ հիշում»:
Հիշեցնենք, որ միայն վերջին ամիսներին Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |