Հասարակական10:58, 01 Մարտ 2013
Զառո Աղա` երեք դար տեսած թուրքը

Թուրքական «Սաբահ» օրաթերթում ուշագրավ մի հրապարակում կա պատմությանը հայտնի
ամենաերկարակյաց թուրքի մասին: Նա 1777թ. Բիթլիսի Մեյդան գյուղում ծնված Զառո Աղան
է: Ապրել է 157 տարի և մահացել է 1934-ին Ստամբուլում:
Զառո Աղան իր ապրած երկար տարիների շնորհիվ դարձել է Թուրքիայի երեք դարերի պատմության ականատեսը` Օսմանյան կայսրությունից մինչև Թուրքիայի Հանրապետություն: Կյանքի ընթացքում տեսել է Օսմանյան կայսրության վերջին 10 սուլթաններին (Աբդուլհամիդ 1-ին, Սելիմ 3-րդ, Մուստաֆա 4-րդ, Մահմուդ 2-րդ, Աբդուլմեջիդ, Աբդուլազիզ, Մուրադ 5-րդ, Աբդուլհամիդ 2-րդ, Մեհմեթ Ռեշաթ և Մեհմեթ Վահիդեթթին): Տեսել է 6 պատերազմ (Ղրիմի, ռուսական, Պլեվնայի, Կովկասյան, Բալկանյան պատերազմենր, Առաջին աշխարհամարտ):
150 տարեկանում ամերիկացիները նրան տարել են Նյու-Յորք բիզնես-գործունեություն ծավալելու նպատակով: Այնտեղ աշխարհի ամենատարեց մարդու հետ լուսանկարվել ցանկացողների համար 10, իսկ համբուրելու համար 15 դոլար գումար սակագին սահմանելով` շահագործել են Զառո Աղային, իսկ վերջում էլ առանց մի կոպեկ նրան տալու հետ են ուղարկել Ստամբուլ:
Զառո Աղան մահացել է 157 տարեկանում թոքախտից և սրտի ուռուցքից: Ամուսնացած է եղել 20 անգամ, երեխաների թիվն ու քանակը չի իմացել: Երկար ապրել ցանկացողներին Զառո Աղան խորհուրդ է տվել շատ-շատ մածուն ուտել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |