Հասարակական09:41, 01 Մարտ 2013
Բողոքի քայլերթ. Սևակին սպանած թուրք զինվորը ազատության մեջ է

Թուրքիայում հայազգի Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով տեղի ունեցած հերթական դատական
նիստից առաջ «Նոր զարթոնք» հայկական հասարական նախաձեռնությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակից դեպի Գալաթասարայի
լիցեյ քայլերթ է կազմակերպել` պահանջելով արդար դատավարություն:
Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած հրազենային կրակից: Պաշտոնական վարկածի համաձայն, Աղաօղլուն դիտավորյալ սպանություն չի կատարել, այլ` զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով:
Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքի տեղեկացմամբ` ցուցարարները, որոնք ծածանել են «Վերջ բանակային սպանություններին», «Սևակ, թույլ չենք տա, որ մոռացվես» վերնագրերով պաստառներ, երթի ընթացքում պարզաբանումներ են տվել լրագրողներին:
«Նոր զարթոնքի» անդամներից Առնո Քալայջըն շեշտել է, որ Թուրքիայի զորամասերում վթարի կամ անփութության հետևանքով սպանվածերի, ինչպես նաև ինքնասպանություն գործածների մեծամասնությունը, չգիտես ինչու, ազգությամբ հայ, ալևի կամ քուրդ է: Նրա համոզմամբ` նման կարգի սպանությունները չեն կարող պատահականություն լինել:
«Ռասիստական կոչերի արդյունքում կատարված սպանությունների մեծ մասը կամ անպատիժ է մնում, կամ հրապարակային դատավարություն չի իրականացվում: Մամուլի աշխատակիցներ, թոշակառուներ, ուսանողներ, քուրդ քաղաքական գործիչներ, հեղափոխականներ, փաստաբաններ կամ ակադեմիկոսներ, որոնք նույնիսկ չգիտեն էլ թե ինչի համար են դատապարտվում, կալանքի տակ են պահվում, իսկ Սևակ Բալըքչըի սպանության կասկածյալն առաջին իսկ դատական նիստից հետո ազատ է արձակվել: Պետության այս արյունոտ և աղտոտ համակարգի մեջ գտնվող, նրանցից հրաման ստացող ու նրանց հրաման տվող մարդիկ պետք է երկար տարիների տաժանակիր պատժի դատապարտվեն: Սևակի սպանության երկրորդ տարելիցի շեմին մարդասպանը դեռ ազատության մեջ է: Ինչպես Հրանտ Դինքի, Մարիցա Քյուչուքի և այլ սպանությունների դեպքում, որոնց հեղինակը պետությունն է, մեղավորները շարունակում են ապրել մեզ հետ կողք-կողքի»,- ասել է Քալայջըն` հավելելով, որ շարունակելու են հետևողական լինել Սևակ Բալըքչըյի սպանության գործով արդար դատավճռ կայացնելու հարցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |