Հասարակական14:11, 26 Փետրվար 2013
Թուրքական լրատվական գործակալություն. Հայաստանում Թուրքիայի քաղաքացի է առևանգվել

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը(CHA) այսօր տեղեկություն է տարածել այն
մասին, թե իբր օրեր առաջ Սամսունցի գարծարար Մուստաֆա Դայըօղլուն Երևանում
առևանգվել է, և հանցագործները նրան ազատ արձակելու դիմաց պահանջել են 700 հազար
ԱՄՆ դոլար փրկագին:
Ըստ աղբյուրի` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է
ազատել գործարարին, սակայն նա դեռ գտնվում է Երևանում: Տեղեկատվության մեջ նշվում ,է
թե իբր հանցագործ խմբավորման մեջ կան ոստիկաններ:
Մուստաֆա Դայըօղլուի որդին պատմելով, որ հայրը արդեն մոտ մեկ ամիս է գտնվում է Հայաստանում ասել է. «Հայրս փետրվարի 1-ից հանցագործների ձեռքում էր գտնվում: Փեստրվար 7-ին զանգեց ասեց, որ փրկագին են պահանջում : Ժամանակ շահելու համար ասեցի, որ պետք է վարկ վերցնենք: Այնուհետև ինձ զանգեցին ու ասեցին որ նա ազատ է արձակվել»:
Դայըօղլուի որդին «Ջիհան» լրատվական գործակալությանը պատմել է, որ նա եկել է Հայաստան` հորը տեսնելու: Այստեղ իրավապահ մարմինները նրան ասել են ,թե գործարարը, կասկածյալներին ճանաչելու գործընթացի պատճառով, պետք է 8-10 օր մնա Հայաստանում:«Չնայած այդ ժամկետը լրացել է, բայց հորս ազատ չեն արձակում» ասել է գործարարի որդին ու ավելացրել, որ ինքը այս հարցով դիմել է Թուրքիայի նախագահին:
«Թուրքիայի քաղաքացու գլխին այսպիսի փորձանք է գալիս սակայն մեր նախագահը չի հետաքրքրվոմ: Դիմում եմ մեր հարգելի նախագահին. եթե այս երկրում ապրող մարդը որևէ արժեք ունի, թող նա զանգահարի Հայաստանի նախագահին, և ազատի իմ հորը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |