• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 08:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:18, 26 Փետրվար 2013

Վալերի Բուայեն` Ադրբեջանի մասին. «Մարդասպանին հերոսացնող պետության խոսքերին ինչպե՞ս կարող եք հավատալ»

 Վալերի Բուայեն` Ադրբեջանի մասին. «Մարդասպանին հերոսացնող պետության խոսքերին ինչպե՞ս կարող եք հավատալ»

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, թուրքական «Ջիհան»(CHA) լրատվական կայքին հարցազրույց է տվել:  Նա հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիայի սահմանադական խորհրդին ցեղասպանության ժխտումը քրեականացնող 2 նոր օրինագիծ է ներկայացրել և առաջարկել է այս խորհրդի աշխատանքները ուսումնասիրող մի հանձնաժողով ստեղծել:

Բուայեն, նշելով թե YouTube-ում իրեն ուղղված հայհոյանքներ պարունակող հարյուրավոր տեսանույթեր կան, ասել է. «Լավ է, որ  թուրքերեն չեմ հասկանում, սակայն ֆրնասերեն սպառնալիքներ էլ եմ ստանում : Մի որոշ ժամանակ ստիպված եմ ապրել ոստիկանության հսկողության տակ: Նախկինում գնացել եմ Թուրքիա, սակայն այլևս չեմ գնա, եթե նույնիսկ կառավարությունը անվտանգության երաշխիքներ տա: Գիտակցում եմ, որ Թուրքիայում կյանքիս անվտանգությունը ապահովված չի լինի: Ինձ և ընտանիքիս վտանգի տակ չեմ դնի»:

Բուայեն հայտնել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն ստիպի հետքայլ անել և  հույս ունի, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը, ով այս հարցում Սարկոզիի հետ համակարծիք է, կկատարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի վերաբերյալ նախընտրական շրջանում տված խոստումները:


Ֆրանսիացի պատգամավորը, պատասխանելով «Ջիհանի» այն հարցին , թե Խոջալուի դեպքերի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ասել է.
«Ադրբեջանը նավթի և փողի ուժով միջազգայն հանրությանը սխալ տեղեկություններ հրամցնում: Մարդասպանին հերոսացնող պետության խոսքերին ինչպե՞ս կարող եք հավատալ»:
 Բուայեն նշել է, որ Ղարաբաղ այցելելու համար իրեն «պերսոնա նոն գրատա» են հայտարարել:

Հայտնելով, որ ինքը կտրականապես դեմ է Թուրիքայի `ԵՄ անդամակցությանը, Բուայեն ասել է, թե Թուրքիան ոչ աշխարհագրական ոչ էլ մշակութային տեսակետից ԵՄ մասը կազմել չի կարող:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ԱԶԿ ընտրողների 17%-ը իրեն քեմալիստ է համարում
22:53, 03 հուլ
Թուրքիայում ԱԶԿ ընտրողների 17%-ը իրեն քեմալիստ է համարում

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին
14:11, 03 հուլ
Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

Կիպրոսի ներկայացուցիչը պնդել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը և խաղաղությունը։

Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ
11:35, 03 հուլ
Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ

Քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}