Հասարակական12:02, 25 Փետրվար 2013
Խոջալուի մասին ֆիլմը` նաև անգլերեն. 10 օրում` 211.681 դիտում

Ասկերանի շրջանի նախկին Խոջալու, այժմ Իվանյան ավանի խաղաղ բնակիչների սպանությունը
հետևանք էր Բաքվի քաղաքական վերնախավի հանցավոր գործունեության: Սա անհերքելի է: Այս մասին վկայող անառարկելի փաստագրական նյութեր կան, որոնք արդեն
լայնորեն
լուսաբանվում են: Ոչ այնքան վաղ անցյալում եղած դեմքերի ու դեպքերի հաջորդականությունը, պատճառահետևանքային կապը, տրամաբանությունն ու ընթացքը ցույց տվող արխիվային նյութերը կարող են հայտնվել պատմաբանների, հետաքննիչ լրագրողների և առհասարակ բոլոր հետազոտողների սեղանին: Հանգամանալից ուսումնասիրությունը թողնելով մասնագետներին` սահմանափակվենք որոշ փաստերի մեջբերումով, որոնք ակնհայտորեն մատնանշում են ադրբեջանական իշխանությունների մասնակցությունն ու մեղավորությունը Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության գործում:
Այսպես` Խոջալուի դեպքերից հետո պաշտոնաթող եղած Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին հարզազրույց է տալիս «Независимая газета»-ի չեխ լրագրող Դանա Մազալովային: Վերջինիս նա հստակ ասում է. «Այն միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին»: Ավելի ուշ` 9 տարի անց «Новое время» ամսագրին տված հարցազրույցում Մութալիբովը նշում է. «Ակնհայտ էր, որ խոջալվեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպված էր Ադրբեջանում իշխանափոխության նպատակով»: Ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Արիֆ Յունուսովն էլ ժամանակին համարձակություն ունեցավ հետևություն անելու. «Խոջալուն և նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակին. թույլ չտալ, որպեսզի իշխանության գա Ադրբեջանի ժողովրդական ճակատը» («Зеркало», 1992թ. հուլիս):
Հետպատերազմյան շրջանի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական քարոզչությունը հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսում Խոջալուի ողբերգության իրական մեղավորներին թաքցնելու համար: 1990-ականների ներքաղաքական ու ներիշխանական դավերի մեջ սեփական ժողովրդի դեմ գործած Բաքվի իշխանական էլիտայի հանցանքը հայկական կողմի վրա բարդելու տարբերակն ընտրվեց: Երկու տասնամյակ շարունակ այն դարձավ ավանդական պնդում և շահարկման միջոց: Իսկ նրանք, ովքեր Ադրբեջանում համարձակվեցին Խոջալուի և Աղդամի շուրջ տեղի ունեցած արյունոտ դեպքերի մասին ճշմարտությունն ասել, ուղղակի լռեցվեցին:
Խոջալուի թեման ազերիների համար սկսեց ծառայել նաև որպես փողերի լվացման հիանալի գործիք: Բացի այդ հարկատու բնակչության վճարած գումարներից գոյացած պետական միջոցներն ադրբեջանական իշխանություններն անխնա մսխում են կեղծարարությունների վրա` վերջին հաշվով նույն այդ հարկատուներին ապատեղեկացնելու միտումով: Ստացվում է այնպես, որ ադրբեջանցիները վճարում են, որպեսզի իրենց խաբեն: Խաբվածությունը դեռ մի կողմ: Ազերի երիտասարդությանը պատմական փաստերի սխալ իրազեկումով ալիևյան կլանը հետևողականորեն թշնամանք ու անհանդուրժողականություն է սերմանում հայերի նկատմամբ: Թշնամանք սերմանելը գուցե հաջողվում է, իսկ ահա փաստերի նենգափոխումը նրանց չի հաջողվում: Հայկական կողմը պարբերաբար և համոզիչ կերպով մերկացնում է ալիևյան քարոզչամեքենայի սուտը, տվյալ դեպքում` Խոջալուի մասով: Հավաքագրվող և լայն հանրությանը ներկայացվող արխիվային նյութերը հարցականի տակ են դնում ադրբեջանական կառավարության, լրատվամիջոցների և փորձագետ համարվողների կողմից արվող պնդումները:
2012-ի թվականին էկրաններին հայտնվեց «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած ֆիլմը, որի վրա աշխատել են պատմաբաններից, նախկին քաղաքական գործիչներից, հետաքննող լրագրողներից կազմված հետազոտական խումբ: Ֆիլմում ներկայացված են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական շրջանակների կատարած հանցագործությունները և այդ հանցագործություններին զոհ գնացած խոջալվեցիների ողբերգությունը: Փաստավավերագրական
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |