Հասարակական10:59, 25 Փետրվար 2013
Թուրքիայի փողոցներում 100 հազար մարմնավաճառ կա

Ըստ թուրքական «Odatv.com» կայքի` Իզմիրում անցակցվել է «Ֆեմինիզմը և սեքս ինդուստիրան» խորագրով համաժողովը, որտեղ քննարկվել են Թուրքիայում հասարակաց տների փակման հարցը և Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը` սեքս-ինդուստրիայի «աշխատակիցների» նկատմամբ:
Համաժողովի մասնակիցներից մեկը` համասեռամոլ ակտիվիստուհի Շեվվալ Քըլըչը իր բողոքն է արտահայտել Թուրքիայում հասարակաց տների փակման վերաբերյալ:
Նա ասել է, թե հասարակաց տների փակման դեպքում մարմնավաճառների կյանքը կվտանգվի:
«Այսօր Թուրքիայի փողոցներում 100 հազար մարմնավաճառ կա`կին, տղամարդ և տրանսսեքսուալ: Փողոցում աշխատել նշանակում է զրկվել անվտանգությունից: 2002թ-ից սկսած հասարակաց տները այլևս նոր աշխատակիցներ չեն ընդունում և այսօր արդեն դրանք փակվում են: Միայն թե այս ճանապահով սեքս ինդուստրիային վերջ չի դրվի, այլ այն կտեղափոխվի փողոց»,-ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ թուրք մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Թուրքիայում բոլոր հասարակաց տները փակելու մասին օրենսդրական առաջարկով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |