Տարածաշրջան09:53, 25 Փետրվար 2013
Թուրքիայի զինված ուժերում սկսված հրաժարականների պատճառը

Թուրքիայի զինված ուժերում վերջին 3 տարում շուրջ 14 հազար զինվորական
հրաժարականի դիմում է ներկայացրել: Նշյալ ցուցանիշը համարվում է ամենաբարձրը: Այս
մասին տեղեկացնում է թուրքական «Habera» լրատվական կայքը:
Մամուլում այդ հրաժարականների մի շարք պատճառներ են շրջանառվում:
Մասնավորապես նշվում է որ, զինվորական
ծառայությունը չունի առաջվա հեղինակությունը, որոշների կարծիքով սպաների և
ենթսպաների միջև խտրականություն է դրվում: Ահաբեկչական խմբավորման «Էրգենեքոնի» և
պետական հեղաշրջման «Մեծ մուրճ» ծրագրի գործերով դատավարություններում որպես
մեղադրյալ կամ կասկացյալ անցնող մեծ թվով պաշտոնաթող զինվորականների ներգրավվումը հենց
համարվում է հրաժարականների գլխավոր
պատճառներից մեկը:
Ամենից ուշագրավ պատճառը, սակայն, թուրքական զինված ուժերից հեռանալուց հետո հատուկ սեկտորի բարձր աշխատավարձ ստանալն է: Հատկապես ռազմական օդաչուները 3-5 թուրքական լիրայի փոխարեն հատուկ սեկտորում ստանում են 10.000 լիրա:
Ստորև ներկայացնենք թուրք զինվորականների աշխատավարձի չափերը`
բանակի գեներալ՝ 8.000 թուրքական լիրա
գնդապետ՝ 4.000
թուրքական լիրա
լեյտենանտ՝ 3.000
թուրքական լիրա
ենթասպա՝ 3.200
թուրքական լիրա
ավագ սերժանտ 2.200 թուրքական
լիրա
սերժանտ 2.000
թուրքական լիրա
Նշենք, որ 1 դոլարը համարժեք է մոտավորապես 1.75 թուրքական լիրայի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |