Տարածաշրջան12:19, 23 Փետրվար 2013
Ռազմական օպերացիա` Դիարբեքիրում

Թուրքական հետախուզությունը տեղեկություն է ստացել, որ «Քուրդիստանի
բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները Դիարբեքիրում պատրաստվում են մարտական
գործողություններ իրականացնել: Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի` թուրքական բանակի
ստորաբաժանումների կողմից կազմակերպվել է կանխարգելիչ
ռազմական օպերացիա:
Դիարբեքիրի նահանգապետարանից տրված տեղեկության համաձայն` ռազմական գործողությանը մասնակցել են ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները:
Նշվում է նաև, որ ստացված ինֆորմացիայի մանրամասներին ծանոթանալուց հետո որոշվել է գործի դնել ժանդարմերիայի տեղական հրամանատարության տակ գտնվող «Kirpi» տեսակի զրահամեքենաները և «Skorsky», «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռները: Կատարվել է հետախուզական և որոնողական աշխատանքներ: Խաղաղ բնակչության մուտքը գործողությունների տարածք կանխելու համար ուժեղացվել է ճանապարհային անցակետերի հսկողությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |