Քաղաքական08:21, 23 Փետրվար 2013
Ադրբեջանցի քաղաքական գործիչ. «Թուրքիան աջակցում է Հայաստանին»

Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլի շնորհավորական ուղերձը` հասցեագրված Սերժ Սարգսյանին` նրա վերընտրվելու կապացությամբ,
առաջացրել է ադրբեջանցի քաղաքական
գործիչների զայրույթը:
Ըստ թուրքական մամուլի` «Յենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլը Գյուլի շնորհավորանքը համարել է
խիստ
«անընդունելի»` ասելով «այդպիսի բան չէինք սպասում»:
Իսկ Ադրբեջանի խորհրդարանի
նախագահ Օգթայ Ասադովը հայտարարել է. «Դա մեզ ցավ պատճառեց»: Մեկ այլ քաղաքական
գործիչ Գուդրաթ Գուլիյեվը նշելով, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին, ավելացրել
է. «Թուրքիայից Հայաստան չվերթներ են իրականացվում: Երկուստեք առևտրային
հարաբերություններ կան: Այս հարցը մենք «Իսլամական համագործակցության կազմակերպության» նիստերի ժամանակ ներկայացնելու ենք Թուրքիայի ու Իրանի ուշադրությանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |