Հասարակական11:41, 22 Փետրվար 2013
Թուրքիայի քաղաքացիների 95%-ն «այո» է ասել քրդերի հետ միասին ապրելուն

Թուրքիայում հասարակական հարցումներ են անցկացվել թուրքական
իշխանությունների և քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև սկսված երկխոսության
հեռանկարի կապակցությամբ: Գործընթացը ստացել է «Իմրալը» անվանումը: Դա այն կղզին
է, որտեղ ցմահ ազատազրկման է դատապարվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության»
(ՔԲԿ-PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախաձեռնած սոցհարցումն անցկացվել է երկրի 81 նահանգից 26-ում: Մասնակիցների թիվը կազմել է 5.500 մարդ: Այն հարցին, թե «արդյո°ք հավատում եք, որ թուրք և քուրդ ժողովուրդները սրանից հետո կկարողանան միասին ապրել», մասնակիցների 95 տոկոսը պատասխանել է` այո:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` նրանց 51 տոկոսն աջակցություն է հայտնել ահաբեկչությունը վերացնելու նպատակով Օջալանի հետ ընթացող Անկարայի բանակցությունները: Հարցման ենթարկվածների 40 տոկոսը կարծիք է հայտնել, որ բանակցային այդպիսի մի նախաձեռնություն էլ պետք է սկսվի հյուսիսային Իրաքի քրդերի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |