• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 11:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային20:58, 20 Փետրվար 2013

Ոսկերչության հայ վարպետները հավաքվել են Փարիզում

Ոսկերչության  հայ վարպետները հավաքվել են Փարիզում

Աշխարհի տարբեր երկրներում ապրող ոսկերչության հայ  վարպետները մեկտեղվել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որտեղ կազմակերպվել է նրանց կատարած աշխատանքների ցուցահանդես: Այն կազմակերպել է «Հայ ոսկերիչների միությունը» (ՀՈՄ-AJA): Ըստ թուրքական Սաբահ (Sabah) պարբերականի` Թուրքիայից մասնակցել են Ավեդիս Քենդիրը և Սևան Բաչակչըն: Նրանց գործերը մեծ հետաքրքրություն են առաջացրել: Ավետիս Քենդիրը, ով Ստամբուլի փակ շուկայի ճանաչված վարպետներից է, ներկայացրել է 2011թ. արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսի կապակցությամբ Անգլիայի թագուհի Էլիզաբեթի համար պատրաստած գլխարկաձև մանյակի էսքիզը:

Փարիզում ցուցադրվել է նաև Նյու-Յորքում բնակվող Հագոբ Բարդագլյանին պատկանող 100 կարատանոց աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը, որի արժեքը գնահատվում է 15մլն դոլար: Աշխարահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը հյուրասիրություն է կազմակերպել մեկ հարկի տակ հավաքված հայ վարպետների համար:

«Հայ ոսկերիչների միության» հաղորդմամբ` հավաք-ցուցադրության հիմնական նպատակը, սկսնակ և փորձառու վարպետների միջև կապը պահպանելով, ոսկերչության բնագավառում ավելի մեծ հաջողությունների հասնելն է: Ցուցահանդեսին ներկայացվել է Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Կանադայից, Հունաստանից, Լիբանանից, Ռուսաստանից, Շվեցարիայից, Թայլանդից և Միացյալ Նահանգներից ժամանած ավելի քան երկու տասնյակ վարպետ ոսկերիչների գործեր:

Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
09:37, 19 մայ
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը
14:24, 12 մայ
Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
11:55, 15 ապր
Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}