Տարածաշրջան09:31, 21 Փետրվար 2013
Թուրքիայի հատուկ ծառայությունները պաշտպանության տակ են վերցրել Սիրիայի ընդդիմության առաջնորդներին

Թուրքիայի
ազգային հետախուզությունը (MİT) Սիրիայի ընդդիմության ղեկավարներին վերցրել է իր
պաշտպանության տակ՝ մահափորձերից և առևանգման վտանգից զերծ պահելու համար: Այս
մասին տեղեկացնող թուրքական «YENİ Şafak» օրաթերթը հայտնում է, որ ազգային
հետախուզությունը ապահովում է ինչպես Ստամբուլում, գտնվող Սիրիայի ընդդիմադիր
քաղաքական ուժերի առաջատար դեմքերին, այնպես էլ Հաթայ նահանգի սիրիացի
փախստականների –ամբարում ապաստանած ընդդիմադիր զինուժի հրամանատարներին:
Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի հենց սկզբից Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը լծվել է ընդդիմադիր գործիչների պաշտպանության գործին: Իսկ վերջերս Հաթայում թուրք-սիրիական անցակետում կազմակերպված պայթյունից հետո, ավելի է խստացրել պաշտպանական կանխարգելիչ միջոցառումները: Նշվում է նաև, որ թուրքական հատուկ ծառայությունների պաշտպանության տակ գտնվող Սիրիայի «Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» նախագահ Ահմեդ Մուազ Էլ Հաթիբի և մի շարք այլ կարևոր անձանց (շուրջ 50 հոգու) անվտանգության ապահովման համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |