Հասարակական11:51, 20 Փետրվար 2013
Ստամբուլահայ երգչին թուրք փաստաբանը շանտաժի է ենթարկել

Ստամբուլահայ
հայտնի երգիչ Հայկո Ջեփքինի փաստաբանը, մեկնաբանելով վերջին օրերին տարածված այն լուրերը, թե իբր Հայկոն մարդ է ծեծել, հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ փետրվարի 18-ին և դրան հաջորդող օրերին
մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հայկոն մարդ է ծեծել, չեն արտացոլում իրականությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Փետրվարի 17-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող զվարճանքի վայրերից մեկից դուրս գալու ժամանակ 2 հոգի մոտեցել են Հայկո Ջեփքինին և ցանկացել բարևել: Սակայն այդ պահին այս անձանց ընկերուհիներից մեկը, ով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մոտենալով Հայկոյին ասել է. « Դու ո°վ ես որ», ապա դիմելով ընկերներին, հայհոյանքներ է հնչեցրել Հայկոյի հասցեին.
«Նա ...ի տղա է, իսկ դուք հայ վիժվածքի ձե՞ռքն եք սեղմում»:
Այնուհետև նա հարձակվել է Հայկոյի վրա: Հայկոյի կողքին գտնվեղ ընկերները նրան հեռացրել են Հայկոյից: Այս քաշքշուքի ընթացքում ծայրաստիճան hարբած աղջիկը վայր է ընկել: Միջադեպի ընթացքում Հայկո Ջեփքինի կողմից վերոնշյալ անձի նկատմամբ ուժ չի գործադրվել և ոչ էլ վիրվորական խոսք է ասվել»:
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ փետրվար 18-ին վերոնշյալ անկարգապահ աղջկա փաստաբանը զանգել է Հայկոյին և պահանջել 50.000 լիրա, այլապես իրենք բողոք կներկայացնեն ոստիկանություն, մամուլում այս միջադեպի մասին աղմուկ կբարձրացնեն և կխոչընդոտեն Հայկոյի համերգները: Սակայն չկարողանալով փող շորթել Հայկո Ջեփքինից, նրանք բողոք են ներկայացրել ոստիկանություն, որից հետո Ջեփքինի փաստաբանը շանտաժի և սպառնալիքի ապացույցները ներառող իրենց պահանջները ներկայացրել է իրավապահ մարմիններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |