Տարածաշրջան10:38, 20 Փետրվար 2013
Le Monde. ԵՄ-ից հույսը կտրած Թուրքիան ուղղությունը փոխել է դեպի Արևելք

Ֆրանսիական «Le Monde» պարբերականի` Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող «Տնտեսական հաջողություն, բայց և դիվանագիտական հիասթափություն» վերտառությամբ վերլուծական հոդվածում նշվում է, որ Եվրամիությունից (ԵՄ) հույսը կտրած Թուրքիան ուղղությունը փոխել է դեպի Արևելք:
Հոդվածում մասնավորապես ասվում է.
«Թուրքիան ուղղությունը դեպի Արևե՞լք է փոխում: Դավութօղլուի «զրո խնդիր» քաղաքականությունը բախվեց արաբական ժամանակաշրջանին: Էրդողանը սիրիական ճգնաժամից առաջ Լիբանանի և Հորդանանի հետ ազատ առևտրի էր պատրաստվում: Ցանկանում էր Միջին Արևելքի Շենգեն գոտի
ստեղծել, իսկ Անկարան փորձեց Սիրիա-Իսրայել բանակցություններում միջնորդ լինել: Սակայն 2 հարցում էլ անհաջողության մատնվեց: Թուրքիան ներկայումս Միջին Արևելքում, Ասիայում և Աֆրիկայում է տնտեսական հարաբերություններ փնտրում: Կարճ ասած` հայացքն ուղղում է դեպի նախկին Օսմանյան ժամանակշրջանում իր ազդեցության տարածքներ: Թուրքական այս «ցանկությանը» խոչընդոտեց արաբական գարունը, և Թուրքիան վերադարձավ դասական դիվանագիտության: Լիբիայի և Սիրիայի գործերին միջամտելով` Արևմուտքի հետ մերձեցավ և ՆԱՏՕ-ից իր ցանկացած հովանավությունը ստացավ»:
Հոդվածագիրը, հիշեցնում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարությունը, թե «Եթե Շանհայի համգործակցության կազմակերպությանը անդամակցենք, ԵՄ-ին «հաջողություն» կասենք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |