Տարածաշրջան12:11, 18 Փետրվար 2013
Թուրքերը 2013-ին նախատեսել են արբանյակ ուղարկել տիեզերք

Արբանյակային կապ և մալուխային հեռուստատեսություն տրամադրող
թուրքական «Turksat» ընկերության տնօրեն Օզքան Դալբայը հայտարարել է, որ ընթացիկ
տարվա իրենց ամենակարևոր նպատակը «Turksat-4A» արբանյակի արձակումն է դեպի
տիեզերք:
«Պահանջվող աշխատանքների գրեթե 80 տոկոսն արդեն արված է: Երեք կամ չորս ամիս հետո սկսելու ենք թեսթավորման գործընթացը: Դրանից էլ երեք կամ չորս ամիս հետո` հավանաբար նոյեմբեր ամսին, արդեն կգործարկենք արբանյակը»,- ըստ թուրքական «Habera» լրատվական կայքի` ասել է Դալբայը` հավելելով, որ թեսթավորումից հետո արբանյակը տեղափոխվելու է Ղազախստան և այնտեղից է ուղարկվելու տիեզերական տարածություն: Հաջորդ արբանյակը` «Turksat-4B», նախատեսվում է գործարկել 2014-ի փետրվարին:
Դալբայը նաև նշել է, որ իրենք նպատակադրվել են 2019 թվականին մոլորակի բնակչության մեծ մասի համար ինտերնետ հասանելիությունն ապահովել թուրքական արբանյակների միջոցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |