Հասարակական10:57, 15 Փետրվար 2013
Միասեռականների հարցը` Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի գլխավոր ընդդիամդիր քաղաքական ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական
կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Բինազ Թոփրաքը խորհրդարանում բարձրացրել է
Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող լեսբուհիների, առվամոլների, բիսեքսուալների և
տրանսեքսուալների հարցը:
Ընդդիմադիր պատգամավորի և նրա համախոհների ստորագրությամբ Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել մի դիմում, որով առաջարկվում է հետազոտել միասեռականների խնդիրները: Առաջարկի հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է, որ հասարակությանն առաջնորդող քաղաքական ուժը չի կարող անտեսել միասեռականների նկատմամբ իրականացվող խտրականությունները:
Ներկայացված փաստարկի մեջ հիշատակված է միասեռականների նկատմամբ ոստիկանության անհանդուրժող վերաբերմունքի մասին:
«Միասեռականներին ամենաշատ հուզող խնդիրներից է նաև ոստիկանության անհանդուրժողականությունը:
Երբեմն նրանք անօրինական միջոցների են դիմում: Հասարակության մաս կազմող մեր այդ
քաղաքցիների մեծ մասն իրենց ապահով չեն զգում և հարձակման ենթարկվելու պարագայում
անգամ չեն հավատում, թե ոստիկանությունն իրենց կպաշտպանի: Այս մարդիկ ենթարկվում
են խտրականության, արժանանում ստորացուցիչ վերաբերմունքի և ծաղրուծանակի: Սեռական ոչ
ավանդական կողմնորոշման պատճառով դուրս մղվելով աշխատաշուկայից՝ ստիպված են լինում
զբաղվել մարմնավաճառությամբ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |