Հասարակական12:23, 15 Փետրվար 2013
Արգենտինացի գրող. «Թուրքիայում գտնվող ծպտյալ հայերի ոտնահետքերը»

Թուրքական
«Ռադիքալ» (Radikal) օրաթերթը հրապարակել է արգենտինացի լրագրող Ավետիս Հադջյանի
«Թուրքիայում գտնվող ծպտյալ հայերի ոտնահետքերը» վերնագրով հոդվածը, որտեղ վերջինս անդադառնում է ծպտյալ
հայերի խնդրին` նշելով,
որ Թուրքիայում հարյուր հազարավոր հայերը
շարունակում են ապրել` թաքցնելով իրենց ինքնությունը:
Հադջյանը գրում է, որ Թուրքիայում ծպտյալ հայերի մեծամասնությունը ապրում է երկրի արևելայն շրջաններում`
ներկայանալով իբրև քուրդ կամ թուրք: Իսկ Բաթման նահանգի Սասուն գավառի գյուղերում ապրող հայկական համայնքը նույնիսկ պահպանում է քրիստոնեությունը:
«Մեծ թվով ծպտյալ հայեր իրենց հայկական ինքնությունը
թաքցնում են նույնիսկ հայերից , ոմանք էլ` սեփական երեխաներից»,- գրում է Հադջյանը
և մեջբերում մի ծպտյալ հայի խոսք. «Թուրքիան հայերի համար վտանգավոր վայր է»:
Հադջյանը պատմում է նաև մի միջադեպի մասին, որին հենց ինքն է ականատես եղել :
Միջադեպը եղել է Սասուն գավառի գյուղերից մեկում: 6-7 տարեկան մի աղջկա` քամուց
պատահական բացված պարանոցին լրագրողը նկատում է խաչ և որոշում է լուսանկարել:
Սակայն աղջիկը, շփոթվելով արագ ծածկում է խաչը և Հադջյանի «հա՞յ ես» հարցին
շփոթահար պատախանում է. «մենք մահմեդակններ ենք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |