Հասարակական09:51, 14 Փետրվար 2013
Նոր մանրամասներ`Դինքի սպանության գործով

Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի գործը քննող Ստամբուլի անչափահասների գործերով քրեական դատարան ուղարկված մեղայական նամակը ստիպել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով դատախազ Մուամեր Աքքաշին գործի անցնել:
Նամակ ուղարկողը, որը Թոքաթի նահանգում ազատազրկման դատապարտված մի բանտարկյալ է, հայտնում է, որ իր և ընտանիքի անվտանգության ապահովման պարագայում, պատրաստ է հանցագործության մասին տեղեկություններ և փաստեր ներկայացնել:
Ըստ վերոնշյալ անձի պնդումների՝ ինքը ճանաչել է Դինքի սպանության գործով մեղադրյալ Էրհան Թունջելին: Նրանք սպանությունից առաջ «Ակոս»ի խմբագրության շենքի տարածքը զննել են, իսկ սպանությունը կազմակերպել է մի խումբ, որի մեջ ընդգրկված են եղել և ինքը, և Էրհան Թունջելը:
Դատախազ Աքքաշի կարգադրությամբ նամակի հեղինակը ընտանիքը հետ միասին վերցվել են ոստիկանության հսկողության տակ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |