Տարածաշրջան08:50, 09 Փետրվար 2013
Թուրքիայի ինքնուրույնությունը` ծաղրանկարում

Թուրքիայի «Cumhuriyet» օրաթերթի ծաղրանկարիչ Մուսա
Քարթը ծաղրի առարկա է դարձրել իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)
կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքին: Նա օրերս բավական կոշտ և կոպիտ էր արձագանքել
Թուրքիայի դատաիրավական համակարգը քննադատած ԱՄՆ դեսպան Ֆրենք Ռիկարդոնեին:
Ամերիկացի դիվանագետին Չելիքը հորդորել էր ճանաչել սեփական չափն ու սահմանը և չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին: Ծաղրանկարիչը միաժամանակ անդրադարձել է այս թեմային և ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Հոլանդիայի կողմից Թուրքիային տրամադրած հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգերին:
Ծաղրանկարը վերնագրված է «Հուսեին Չելիքը կտրուկ է»:
Առաջին հատվածում Չիչեքի դիմանկարն է ու նրա ելույթի թունդ խոսքը.
«Ոչ մեկ չի կարող խառնվել մեր ներքին գործերին»:
Երկրորդ հատվածում «ՆԱՏՕ»-ի փաստաթուղթն է.
«Patriot համակարգերը տեղադրվեցին Թուրքիայում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |