Տարածաշրջան12:18, 07 Փետրվար 2013
Zaman. Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է

Թուրքիայի
վիճակագրական ծառայության (TÜİK) կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել,
թե որոնք են երկրի ծերացող ու երիտասարդացող նահանգները:
Այս մասին տեղեկացնող «Zaman» պարբերականը հայտնում է, որ առկա տվյալների համաձայն` բնակչության տարիքային ցուցանիշով ամենածեր նահանգը սևծովյան տարածաշրջանում գտնվող Սինոփն է, որի բնակչության 16.3 տոկոսը 65 տարեկանից բարձր է: Սինոփին հաջորդում են Քասթամոնու, Չանքըրը, Գիրեսուն և Արդվին նահանգները:
Երիտասարդ բնակչության ցուցանիշով առաջին տեղը զբաղեցրել է հարավ-արևելյան Շըրնաք նահանգը, որի բնակիչների 42 տոկոսը 14 տարեկանից ցածր է: Շըրնաքին հաջորդում են քրդական հոծ բնակչություն ունեցող Շանլըուրֆա, Աղրը, Սիիրթ (պատմական Սղերթ) և Մուշ նահանգները:
Աղբյուրը նշում է, որ եվրոպական երկրների ծերացող բնակչության հիմնախնդիրն աստիճանաբար ծագում է նաև Թուրքիայում: Վերջին տարիների մարդահամարի տվյալները վկայում են, որ Թուրքիայում տարեցտարի նվազում են բնական աճի տեմպերը, փոխարենը արագորեն ավելանում է տարեց բնակիչների թիվը:
Այսպես`
2009-ին
արձանագրվել էր 14.5 տոկոս բնական աճ:
2010-ին
բնական աճը նվազել և կազմել էր 12 տոկոս:
2008-ին երկրի բնակչության 6.8 տոկոսն էր 65 և բարձր տարիքի:
2012-ին տարեց բնակչությունն արդեն կազմել է 7.5 տոկոս:
Հիշեցնենք, որ 2012-ի մարդահամարի արդյունքների
համաձայն` Թուրքիայի բնակչությունն ավելի քան 75.6 միլիոն է: Արական սեռը կազմում է բնակչության 50.2 տոկոսը (37.965.168), իգական սեռը` 49.8 տոկոս (37.671.216):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |