Հասարակական11:34, 30 Հունվար 2013
Թուրքիայում զոհված հայ երիտասարդի մայր. «Մինչև վերջին շունչս պայքարելու եմ հանուն արդարության»

5 տարի առաջ Թուրքիայի Մարմարիսի շրջանում ավտովթարի հետևանքով զոհված
Հայաստանի քաղաքացի 25-ամյա Արթուր Դոքոյանի ընկերներն ու հարազատները այսօր դուրս
են եկել փողոց`իրենց բողոքն հայտնելով Դոքոյանի մահվան գործով դատավարության
ձգձգման և անարդար վճռի վերաբերյալ:
Արթուր մայրը` Սուսաննա
Մարգարյանը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ վթարից 19 օր անց որդու
մահվան մեջ մեղավոր վարորդը ազատ է արձակվել:
«Դատավորությունը 2 տարի տևեց, որից հետո դատավորը անխիղճ վճիռ կայացրեց: Որդուս
մահվան մեջ մեղավոր վարորդը 2 տարի 4 ամիս ազատազրկման դատապարտվեց, սա էլ
փոխակերպվեց 18 հազա լիրա փոխհատուցման:
Վճիռը բողոքարկեցինք, և հիմա 3 տարի է մեր գործը սպասում է Վճռաբեկ դատարանում»,-
ասել է Արթուր մայրը:
Նշենք, որ վճռից դժգոհ Սուսաննա Մարգարյանը զայրացել է և քարեր շպրտել հակառակ կողմին պատկանող աշխատավայրի
պատուհաններին, որից հետո Մարգարյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել և նրան
դատապարտել են 100 օր ազատազրկման :
«Որդուս սպանողը բանտում 18 օր մնաց: Իսկ ես 2 պատուհան կոտրելու համար 100 օր
պետք է անազատության մեջ մնամ: Մինչև վերջին շունչս պայքարելու եմ հանուն
արդարության: Եթե անհրաժեշտ լինի ամբողջ աշխարհը ձայնս կլսի»,- ասել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Դոքոյանը վթարի է ենթարկվել 2008թ.-ին: Նրա վարած մոտոցիկլը բախվել էր ավտոճանապարհի հակառակ ուղղությամբ երթևեկող միկրոավտոբուսին։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |