Հասարակական13:24, 29 Հունվար 2013
Քրդամետ կուսակցության համանախագահ. Հայերի անվտանգությունը չապահովելը Թուրքիայի համար ամոթալի է

Քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն»(BDP) կուսակցության
համանախագահ, պատգամավոր Գյուլթան Քըշանաքը կուսակցության խմբակցության ժողովին ելույթում
անդրադարձել է Ստամբուլում հայերի նկատմամբ իրականացված հարձակումներին:
«Երկրում մնացած քիչ քանակով հայերի նկատմամբ հարգալից չլինելը, նրանց կյանքի
անվտանգությունը, ապահով ու հանգիստ մթնոլորտում նրանց գոյությունը չապահովելը այս
երկրի համար ամոթալի է»,-ասել է Քըշանաքը:
Քըշանակը քննադատել է Ստամբուլի հայերի նկատմամբ իրականացվող հարձակումները և
բոլորին կոչ առել «հայերին տեր կանգնել»:
Հիշեցնենք, որ միայն վերջին 1 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |