Հասարակական09:02, 25 Հունվար 2013
Hurriyet. Թողեք, որ հայերն իրենց բնական մահով մահանան

«Այն, ինչ վերջին մեկ ամսում տեղի է ունենում
հայաբնակ Սամաթիայում, նույնիսկ սարսափ ֆիլմերում չեք տեսնի»,- գրում է թուրքական «Hurriyet»
օրաթերթը` հիշեցնելով Ստամբուլի հայաբնակ այդ թաղամասում անհայտ չարագործների
կողմից հայ տարեց կանանց դեմ կատարված հարձակումների ժամանակագրությունը.
2012 դեկտեմբերի սկզբին տուն մտնելիս հարձակման էր ենթարկվել 87-ամյա հայ կին: Ծեծի ենթարկելուց հետո նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը:
2012-ի դեկտմբերի վերջին իր բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներից սպանվել է 85-ամյա մեկ այլ հայ կին:
2013-ի հունվարի 6-ին Սուրբ Գևորգ եկեղեցի գնացող տարեց հայ կնոջ են փորձել առևանգել:
2013-ի հունվարի 22-ին էլ 83-ամյա հայ կին է հարձակման ու ծեծի ենթարկվել: Նրա ձախ աչքը վիրահատել են, բժիշկները հույս չեն տալիս, որ տեսողությունը կվերականգնվի:
Հիվանդանոցում վերջինիս այցելել է թուրքական պարբերականի թղթակիցը և պարզել, որ Սամաթիայում արդեն հայերը նույնիսկ վախենում են փողոց դուրս գալ: Անծանոթ անցորդներն արդեն սարսափելի են թվում:
««Մենք ամենքս վախի մեջ են: Մեզ մի սպանեք, մենք
ուզում ենք մեր բնական մահով մահանանք»,- ասել է հոսպիտալացված 83-ամյա հայուհին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Օրակարգում են եղել Գազայում տիրող իրավիճակն ու մի շարք այլ հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |