Հասարակական12:59, 23 Հունվար 2013
Ստամբուլում ծեծի ենթարկված հայ կնոջը կուրություն է սպառնում

Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում հայերի դեմ ուղղված
հարձակումները շարունակվում են:
Ըստ աղբյուրի`երեկ երեկոյան Սամաթիայում ևս մեկ տարեց հայուհի ծեծի է ենթարկվել: Հարձակման
ընթացքում չարագործները կոտրել են կնոջ ակնոցը և վնասել աչքը, ինչի հետևանքով այժմ
կնոջը կուրություն է սպառնում:
Այն փաստը, որ դեպքերի առնչությամբ համապատախան մարմինները որևէ պաշտոնական հայտարարություն
չեն տարածում և ոչ մի մեղավոր դատարանի առջև
չի կանգնում, հատկապես Սամաթիայի հայերին սարսափի մթնոլորտում է պահում:
Նշենք, որ որ միային վերջին
1 ամսվա ընթացքում, բացի վերոնշյալ դեպքից, Սամաթիա թաղամասում բռնության զոհ է
դարձել ևս 3 հայ կին:
Բոլորովին
վերջերս սեփական բնակարանում դաժանորեն սպանվել էր 84-ամյա հայուհի Մարիթսա
Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված: Անցած տարվա դեկտեմբեր ամսին կրկին Սամաթիայում
87-ամյա մեկ այլ հայ կին էր դաժան ծեծի ենթարվել և կորցրել տեսողությունը: Բացի
այդ, Սուրբ Ծննդյան օրը` հունվարի 6-ին, անհայտ անձինք փորձել էին առևանգել մեկ
այլ տարեց հայուհու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |