• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 07:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:38, 22 Հունվար 2013

Կարապետ Բալըքչը. Ապրիլի 24-ն էր, պետք է այդ օրը հայ մեռներ

Կարապետ Բալըքչը. Ապրիլի 24-ն էր, պետք է այդ օրը հայ մեռներ

Թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթի թղթակիցը զրուցել է 2011թ ապրիլի 24-ին սպանված թուրքական բանակի ժամկետային զինծառայող ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըի ծնողների հետ: Նրանք նշել են, որ իրենց որդու մահը դժբախտ պատահարի հետևանք չէր: Իսկ սպանության համար ընտրված ապրիլի 24-ը ևս պատահականություն լինել չէր կարող:  Մայրը պատմել է, որ դատավարության ընթացում մի քանի վկա իրենց ցուցմունքներում նախ նշել են, որ Սևակի մահը դժբախտ պատահար չէ, ապա փոխել են իրենց տված ցուցմունքները, քանի, որ նրանց վախեցրել են: Իսկ Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն մասնավորապես նշել է.

«Հաստատ դա դժբախտ պատահար չէր: Դա ապրիլի 24-ն էր, զատիկի օրն էր: Այդ օրն անհրաժեշտ էր, որ մի հայ մեռներ: Սրան ես ամբողջ սրտով  հավատում եմ: Հնարավոր է, որ անձամբ հենց Սևակի մահը պատվիրված էր: Հնարավոր է, որ մարդասպանին ուղղակի ասել էին` «այսօր մի հայ սպանիր» : Այս առումով Սևակը հարմար թեկնածու էր:»,-պատմում է հայրը:

Լրագրողի «վերջին օրերին հայերի վրա հաճախ են հարձակումներ լինում, հատկապես Սամաթիայում , դա ձեզ չի՞ անհանգստացնում»  հարցին ի պատասխան Սևակի մայրն ասել է. «Իհարկե դա տագնապեցնող է, երբ տեսնում ենք, որ այլատյացությունը նոր թափ է առնում: Մեզ ասացին «կամ սիրեք, կամ լքեք»: Մենք սիրեցինք և հիմա մեռնում ենք: Ամենաշատը մեր երիտասարդների համար ենք վախենում»:

Հիշեցնենք, որ Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիական զորամասում  2011-ի ապրիլի 24-ին պոլսահայ Սևակ Շահինին հրազենից արձակված կրակոցով սպանել էր ծառայակից Քվանչ Աղաօղլուն: Պաշտոնական վարկածի համաձայն` սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր պատահաբար արձակված կրակոցից: Սևակի սպանության գործով հերթական դատալսումը տեղի կունենա հունվարի 25-ին:

Ermenihaber.am



 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}