Տարածաշրջան13:48, 22 Հունվար 2013
Թուրք կոմունիստները պահանջում են հետ ուղարկել ՆԱՏՕ-ի զենիթահրթիռային համակարգերը

Թուրքիայի կոմունիստական ուժերն իրենց բողոքն են
հայտնել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից (ԱՄՆ, Գերմանիա, Հոլանդիա) հակաօդային
պաշտպանության «Patriot» տիպի համակարգեր Թուրքիա ուղարկելու կապակցությամբ: Նրանք
դեմ են, որպեսզի դրանք տեղակայվեն թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Իրենց բողոքն
արտահայտելու համար կոմունիստ ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել Թուրքիայի
ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) շենքի առջև:
Ըստ թուրքական «Dogan» (Դողան) լրատվական գործակալության` թուրք կոմունսիտները ստորագրահավաք են կազմակերպել «Patriot»-ները հետ ուղարկելու պահանջով և ցանկանում են դա փոխանցել երկրի օրենսդիրին:
Հիշեցնենք, որ նախատեսված է Գերմանիայից ուղարկված զենիթահրթիռային «Patriot» համակարգերը տեղակայել Քահրամանմարաշում (Մարաշ), Հոլանդիայից ուղարկվածները` Ադանայում: Իսկ ԱՄՆ-ից առաջիկայում ստացվելիք հակաօդային պաշտպանության համակարգերը նախատեսված է տեղակայել Գազիայնթափում (Այնթափ):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |