Հասարակական07:48, 19 Հունվար 2013
Մի եկեղեցու պատմություն. ներկայացնում է թուրք պաշտոնյան

Թուրքական «Անատոլիա» (Anadolu) լրատվական
գործակալության թղթակցին տված հարցազրույցում Կարսի մշակույթի և զբոսաշրջության նահանգային
կառույցի ղեկավար Հաքան Դողանայը ներկայացրել է Կարսի Առաքելոց հայկական եկեղեցու
ավելի քան հազարամյա պատմությունը:
937 թվականին Բագրատունիների կառուցած Կարսի Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի, 1 անգամ` թանգարանի: Այս մասին Վերջինս իր կատարած պատմական անդրադարձում նշել է, որ եկեղեցին առաջին անգամ մզկիթի վերածվել է 1064 թվականին սելջուկների սուլթան Մելիքշահի կողմից: Երկրորդ անգամ մզկիթի է վերածվել օսմանցիների կողմից 1579 թվականին: 1877-1879թթ. ռուս-թուրքական պատերազից հետո Կարսը 40 տարի մնում է ռուսական տիրապետության տակ: Այդ ընթացքում Կարսի Առաքելոցը վերածվում է ուղղափառ եկեղեցու և 1890-ին համալրվում հարևանությամբ կառուցված զանգակատնով, որը, սակայն, քանդվում է 1918-ին: Օսմանցիները Կարսը վերանվաճելուց հետո դարձյալ եկեղեցին դարձնում են մզկիթ:
1970-1990 թվականներին ծառայել է որպես Կարսի էթնոգրաֆիայի թանգարան: Այնուհետև շենքային պայմանների անբավարարության պատճառով դադարել է թանգարան լինելուց: 9 տարի շարունակ մատնվել է անտերության: Կարսի Առաքելոց եկեղեցին չորրորդ անգամ մզկիթի է վերածվում Թուրքիայի հանրապետական շրջանում: Հիմնադրամների միջոցներով վերանորոգվելուց հետո ստանում է մզկիթի կարգավիճակ և մինչև օրս գործում որպես այդպիսին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |