Հասարակական09:14, 17 Հունվար 2013
Մեհմեթ Ալի Բիրանդը մահացել է

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: «Kanal
D» լրատվական բաժնի ղեկավար, հայտնի լրագրող, վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը նախօրեին
ամերիկյան մասնավոր հիվանդանոցում ենթարկվել էր լեղապարկի վիրահատության, որի
ժամանակ ունեցել էր սրտի կանգ: Բժիշկների ջանքերով սրտի աշխատանքը վերականգնվել է:
Այնուհետև, սակայն, Բիրանդի մոտ արձնագրվել է գլխուղեղի մահ:
Մեհմեթ Ալի Բիրանդը ծնվել էր 1941-ին Ստամբուլում: Լրագրությամբ սկսել էր զբաղվել 1964-ից թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթում: Հետագայում վարել է մի շարք խորագրեր ու սյունակներ տպագիր և էլեկտրոնային մամուլում: Հեղինակել է մի շարք հեռուստահաղորդումներ, որոնք լայն մասսայականություն են վայելել:
Իր ծագման մասին խոսելով` Մեհմեթ Ալի Բիրանդը նշել է, որ ինքը ասիմիլացված քուրդ է, սակայն իրեն հաճախ հայ են անվանում: «Ինձ հաճախ հայ են անվանում: Ես, իհարկե, հայ չեմ, իսկ եթե լինեի էլ, ապա դրանով միայն կհպարտանայի»,-ասել է Մեհմեթ Ալի Բիրանդը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |